Միջազգային

Կյանքից հեռացել է շվեդական Roxette խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդերիկսոնը

61 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շվեդական «Ռոքսեթ»/ Roxette/ խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդերիկսոնը,- տեղեկացնում են շվեդական ԶԼՄ-ները՝ հղում անելով երգչուհու ներկայացուցիչներին : Ֆրեդերիկսոնը ծնվել է 1958-ի մայիսի 30-ին` Էսշյո քաղաքում: Նա հաջողության հասավ 80-ականների կեսերին՝ երբ թողարկեց  2 անհատական ալբոմները և 1986-ին  ընկերոջ՝ Պեր Գեսլեի հետ հիմնեց «Ռոքսեթ»/ Roxette/ խումբը, որը շրջագայել է ողջ աշխարհով մեկ:  Նրանց երգերը, ինչպիսիք են` “Listen to your heart” և “It must have been love”, գլխավորել են համաշխարհային հիթ-շքերթները:  Երգչուհին թողարկել է ընդհանուր թվով 8 ալբոմներ:
2000-ականների սկզբին Մարի Ֆրեդերիկսոնի մոտ ախտորոշել են քաղցկեղ: Երգչուհին երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ: 2013-ին նա ձայնագրեց “Nu”՝ «Հիմա» վերնագրված ալբոմը: Ֆրեդերիկսոնն ուներ 2 երեխա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *