Միջազգային

Կյանքից հեռացել է ռեժիսոր Մարկ Զախարովը

Մոսկվայում՝ 86 տարեկանում, կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի տաղանդավոր ռեժիսոր Մարկ Զախարովը,-այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով "Լենկոմ"-ի թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին: Վերջինս հաստատել է ցավալի լուրը՝ հստակեցնելով, որ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստը վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո՝ թոքերի կրկնակի բորբոքման հետևանքով: "Մահացավ վերջին մոհիկանը",-ասել է Վարշավերը: Մարկ Զախարովը երկար տարիներ եղել է Մոսկվայի "Լենկոմ"-ի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նա նկարահանել է այնպիսի հայտնի ու սիրված ֆիլմեր, ինչպիսիք են «12 աթոռ», «Այն նույն Մյունհաուզենը», «Սովորական հրաշք» և այլն: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *