Միջազգային

Քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի»․ ԵԽԽՎ կոմիտե

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը,  որում  նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում  «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը:

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։ 

ԵԽԽՎ-ն  դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *