Միջազգային

Քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը Վրաստանում չի համարվում խնդիր. Արթուր Սաքունց

 Դժվար է համեմատության եզրեր անցկացնել Հայաստանի հետ, չնայած ընտրական գործընթացները ըստ էության նույն ձևով են տեղի ունենում: Իհարկե, կան որոշակի տարբերություններ, բայց ինձ համար դժվար է համեմատել Հայաստանի վերջին՝ Երևանի ավագանու, Վաղարշապատի, Հրազադանի ընտրությունների հետ: Վրաստանյան ընտրությունները մեր այս ընտրությունների համեմատ մի քիչ խնդիրներ ունեին, բայց դրանք այնպիսին չէին, որ մենք արձանագրել էինք ՀՀԿ իշխանությունների կազմակերպած ընտրությունների ժամանակ: Իրապես, չկար որևէ ահազանգ, որ դպրոցների, պետական, տեղական հիմնարկների տնօրենները ներգրավված լինեին որպես վարչական ռեսուրս, թեև ունեինք ահազանգ, որ վարչակազմերի ղեկավարներին և նրանց աշխատակազմերին հրահանգվել էր  մարդկանց ներգրավել ընտրություններին, բայց տարօրինակը կայանում է նրանում, որ քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը Վրաստանում չի համարվում որպես խնդիր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *