Միջազգային

Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել հանդիպել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։ 

Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը՝ ԱՄՆ շահերից ելնելով Ռուսաստանի հետ հաստատել կայուն և կանխատեսելի հարաբերություններ, և առաջարկել է երրորդ երկրում հանդիպում-գագաթնաժողով՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը:

Զրույցի ընթացքում 2 ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ներառյալ՝ ՍՏԱՐՏ III-ի ընդլայնումից հետո ռազմավարական կայունության և զենքի վերահսկման վերաբերյալ երկխոսության շարունակությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *