Միջազգային

Իսպանացի գիտնականները Կոլումբոսի աճյունը ԴՆԹ հետազոտության կենթարկեն

Գրանադայի համալսարանի գիտնականները  Քրիստափոր Կոլումբոսի աճյունը ԴՆԹ հետազոտության կենթարկեն, որպեսզի պարզեն նրա ծագումը: Այս մասին ասվում է համալսարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Ծովագնացի, ճանապարհորդի աճյունի մասունքները 2003 թվականին  դուրս են բերվել Սևիլյայի տաճարից: Այդ օրվանից դրանք պահվում են Գրանադայի համալսարանում: 2018 թվականին ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը Իսպանիային է հանձնել Կոլումբոսի նամակի կրկնօրինակը, որը վերաբերում է Ամերիկայի բացահայտմանը: Նամակը նախկինում համարվում էր առևանգված: Համարվում է, որ Կոլումբոսը սերում է գենովական ընտանիքից: Միևնույն ժամանակ շատ պատմաբաններ կասկածի տակ էին դնում այս վարկածը և ենթադրում էին, որ ծովագնացը ծնունդով կարող է լինել Իսպանիայից, ինչպես նաև Պորտուգալիայից, Խորվաթիայից  կամ նույնիսկ Լեհասատանից:  Նրա ծագումը պարզելու համար էլ գիտնականները ԴՆԹ հետազոտություն կատարելու որոշում են կայացրել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *