Միջազգային

Իրանում վթարվել է ուկրաինական ինքնաթիռ՝ 167 ուղևորներով

Իրանում Թեհրանի՝ Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու, ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղևորներով,- հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ մարդատար օդանավը վթարվել է տեխնիկական խնդիրների հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Reuters-ի տեղեկություններով՝ խոսքը Boeing 737-ի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *