Միջազգային

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում․ կան տուժածներ (տեսանյութ)

Ամերիկյան Airbus 321 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հավայան կղզիներում, 7 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։

Ամերիկյան Hawaiian Airlines ավիաընկերության ինքնաթիռում 184 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռն Օկլենդից ուղևորվում էր Հոնոլուլու։ Վայրէջքից 20 րոպե առաջ սրահում ծուխ է տարածվել։ 

Արտակարգ վայրէջքից հետո մարդիկ տարհանվել են, 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *