Միջազգային

Ինքնասպան է եղել Ջաբրայիլի ազատագրման համար Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանցի լեյտենանտը

Մայիսի 5-ին Ադրբեջանում ինքնասպան է եղել Արցախի դեմ ագրեսիայի 1 այլ մասնակից՝ լեյտենանտ Նաբիզադե Ռուֆաթ Աղայար Օղլուն,- հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը։

Հայտնի է, որ զինծառայողը Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ջաբրայիլը «ազատագրելու» համար» մեդալով: Հայտնի չէ, թե ինչն է ինքնասպանության պատճառ դարձել, բայց պատերազմից հետո շատ վետերաններ բողոքում են իրենց կյանքի պայմաններից, պետության կողմից անբավարար օգնությունից և արհամարհական վերաբերմունքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *