Միջազգային

Հզոր պայթյուն՝ Վլադիկավկազի սուպերմարկետներից մեկում (տեսանյութ)

Հզոր պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Վլադիկավկազ քաղաքի սուպերմարկետներից մեկում, շենքը ամբողջովին փլուզվել է։ Զոհերի կամ տուժածների մասին առայժմ չի նշվում, նախնական տվյալներով՝ սուպերմարկետում գտնվել է անվտանգության աշխատակիցը, ում հաջողվել է փրկվել։ Տեղում աշխատում են փրկարարները։ 

Նախնական տեղեկություններով՝ սուպերմարկետի նկուղում թթվածների բալոններ են եղել, որոնք էլ պայթյունի պատճառ են դարձել։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *