Միջազգային

Հռչակավոր «ABBA»-ն 40 տարվա դադարից հետո հանդես է եկել նոր երգերով (տեսանյութ)

Շվեդական «ABBA» խումբը 40 տարվա դադարից հետո նոր երգ է ներկայացրել: 10 երգից բաղկացած  ալբոմը կոչվում է Voyage և հասանելի կլինի նոյեմբերի 5-ին՝ Եվրոպայում և Ամերիկայում՝ Ամանորի տոներին ընդառաջ: 10 նոր երգերից 2-ը՝ I Still Have Faith In You-ն և Don’t Shut Me Down-ը, արդեն հնչել են հեռարձակման ժամանակ։ Հանրաճանաչ ABBA շվեդական փոփ-խմբի մասնակիցները՝ Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը և Աննի-Ֆրիդ Լինգստադը  համատեղ այս աշխատանքով նպատակ ունեն շոու-բիզնեսի բնագավառում իրականացնել ինքնատիպ նախագիծ, որը «նոր սերնդի երկրպագուներին թույլ կտա տեսնել ABBA խումբը, լսել և զգալ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք այն չեն պատկերացրել»:

Շվեդական ABBA քառյակը. որ առավել մեծ ժողովրդականություն վայելող կոլեկտիվներից է երաժշտության պատմության մեջ, ստեղծվել Է 1972 թվականին: Գոյության 10-ը տարվա ընթացքում քառյակը թողարկել Է 8 ալբոմ, իսկ նրա երգերի բազմաթիվ ժողովածուներ թողարկվում են մինչ օրս:

Ամեն տարի իրենց գնորդներին են գտնում խմբի մինչև 3 մլն. սկավառակներ: Mamma Mia! («Մամա միա») մյուզիքլը, որի հիմքում ընկած են ABBA-ի երգերը, արդեն շուրջ 60 մլն. մարդ Է դիտել աշխարհի հարյուրավոր թատրոններում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *