Միջազգային

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանի ողբերգական դեպքի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

Հիշեցնենք՝ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին հաղորդել էր, որ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով,  նախնական տվյալներով, զոհվել են, - 6 աշակերտներ և ուսուցիչը:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» տեղի ունեցած ողբերգական կրակոցների կապակցությամբ:

Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *