Միջազգային

Հայ-վրացական հարաբերությունները շատ ավելի կխորանան տարբեր հարցերում․ Վրաստանի վարչապետ (տեսանյութ)

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաղրամյան 26-ում նախ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Այս հանդիպումներից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել հայտարարությամբ:

«Հավատում եմ, որ մեր միջև հարաբերությունները շատ ավելի կխորանան տարբեր հարցերում: Տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի հարցեր ենք քննարկել: Միջկառավարական հանձնաժողով կհրավիրենք աշնանը: Բարձր մակարդակի հարաբերությունները պահպանելու ենք», – նշել է Մամուկա Բախտաձեն:

Բախտաձեն ուրախություն է հայտնել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *