Միջազգային

Հարավային Կորեայում շենքը փլուզվել է ուղևորատար ավտոբուսի վրա (տեսանյութ)

Հարավային Կորեայում քանդման աշխատանքների ժամանակ շենք է փլվել: Փլուզման տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: 

Հաղորդվում է, որ շինությունը փլուզվել է հասարակական տրանսպորտի կանգառի վրա, ուր այդ պահին եղել են ուղևորներ: 9 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել: Փլուզման ժամանակ տունը պատրաստվում էին քանդելու, էքսկավատորը ապամոնտաժում էր վերին հարկը: Շինարարության աշխատողներին հաջողվել է փախչել, տունը փլուզվել է ուղևորատար ավտոբուսի վրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *