Միջազգային

Greenpeace-ի ակտիվիստները Փարիզի օդանավակայանում ներկել են Air France-ի ինքնաթիռը

Greenpeace-ի ակտիվիստները Փարիզի օդանավակայանում կանաչ գույնով ներկել են Air France-ի ինքնաթիռը: Այդպիսով նրանք Ֆրանսիայի իշխանությանը կոչ են արել էական միջոցներ ձեռնարկել ավիացիայի վնասակար արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ում: 

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երեւում է՝ ինչպես են սպիտակ եւ դեղին բաճկոններ հագած մարդիկ անցնում Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանի ցանկապատի միջով, ապա սկսում ներկել օդանավերից մեկը: Ֆրանսիայի Ազգային ժողովը մարտի վերջին կքննարկի կլիմայի պաշտպանության մասին օրինագիծը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *