Միջազգային

Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի. Դմիտրի Մեդվեդեվ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեվն անդրադարձել է ԼՂ-ի հարցին:  РИА Новости-ի փոխանցմամբ՝  նա նշել է, որ Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները:

Խոսելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին, Մեդվեդեվը նշել է.

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը և շատ մոտ երկիր` Ադրբեջանի համար: Այս գործոնը չի կարելի է անտեսել»:

Անդրադառնալով ԼՂ-ի կարգավիճակին՝ Մեդվեդեվն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա այն քննարկել չի կարելի: «Ավելի լավ է տեղափոխել այն ապագա»,- ասել է նա:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *