Միջազգային

Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Նախօրեին երեկոյան Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի արդյունքում 15 հոգի տուժել է,- հաղորդում է Le Journal de Saône-et-Loire պարբերականը: Նշվում է, որ տղամարդը վիճաբանել է բարում, ինչից հետո մեքենայով մխրճվել է բարի մոտ կանգնած մարդկանց մեջ: 12 մարդու մոտ բժիշկները թեթև վնասվածքներ են հայտնաբերել, 3-ը՝ շոկային վիճակում են եղել, 19-ամյա մի աղջիկ ոտքի լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է նաև, որ 20-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նա ձերբակալվել է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *