Միջազգային

Ֆրանսիայում քաղաքացիներին Pfizer-ի պատվաստանյութի փոխարեն ֆիզլուծույթ են ներարկել

Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Էպերնե քաղաքում 140 պացիենտների COVID-19-ի դեմ Pfizer-ի պատվաստանյութի փոխարեն ֆիզլուծույթ են ներարկել: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հրապարակման համաձայն՝ պատվաստումների կենտրոնում բժիշկները սխալմամբ ֆիզլուծույթ են ներարկել 140 պացիենտի: Այս ներարկումն անվտանգ է առողջության համար, սակայն ֆիզլուծույթ ստացած պացիենտները պետք է նորից պատվաստվեն: Նրանցից ոմանք արդեն պատվաստվել են ուրբաթ օրը, մյուս մասը կպատվաստվի չորեքշաբթի օրը:

Պատվաստումների արշավը Ֆրանսիայում մեկնարկել է դեկտեմբերի վերջին: Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարարության՝ երկրում շուրջ 14 միլիոն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *