Միջազգային

Ֆրանսիան պատրաստվում է Rafale կործանիչներ վաճառել Ուկրաինային

Ըստ Intelligence Online-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինա կատարած այցի ընթացքում, հնարավոր է, առաջարկի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկուն Փարիզից գնել բազմաֆունկցիոնալ Rafale կործանիչներ: 

4-րդ սերնդի այս ինքնաթիռներն ունակ են խնդիրներ լուծելու՝ առանց խոցվելու ռիսկի: Որոշ փորձագետներ վախենում են, որ Կիևի տաքգլուխները կարող են որոշել Դոնբասում դրանք օգտագործել:

Աղբյուրները նշում են, որ Կիևը նպատակ ունի փոխելու իր՝ խորհրդային ժամանակների կործանիչների տորմիղը և այդ մասին տեղեկացրել է արևմտյան երկրներին: Ուկրաինացի զինվորականները քննարկում են այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են ամերիկյան F16, ֆրանսիական Rafale և Boeing FA-18: Մակրոնը որոշել է այս կապակցությամբ շատ շահեկան առաջարկ անել Կիևին: Ֆրանսիան Ուկրաինային վարկ կտրամադրի կործանիչների արժեքի 85% -ի համար: Նա կտրամադրի նաև զինամթերք: Լրատվամիջոցը նշում է, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունն այդ նպատակով արդեն հատկացրել է 1.5 միլիարդ եվրո:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *