Միջազգային

«Եվրամիությունը պիտի ակտիվ աշխատի Թուրքիայի հետ». Ժոզեպ Բորել

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը «Դիվանագիտական ​​բարձր լարվածությամբ շաբաթ» վերնագրով հոդվածում անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին: Այս մասին հայտարարել է ermenihaber.am-ը: Հիշեցնելով ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը՝ նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի հռետորաբանության մեջ, այդ թվում և Արևելյան Միջերկրականի հարցում որոշակի զարգացում է նկատվում:  «Միևնույն ժամանակ այդ երկրում շատ մտահոգիչ որոշումների ականատես դարձանք: Ինչպես օրինակ՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (քրդամետ, HDP-ԺԴԿ)  դեմ ձեռնարկված օպերացիաները, Ստամբուլի կոնվեցիայից դուրս գալու որոշումը»: Բորելի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համոզվել է, որ կառուցողական վերաբերմունք ձևավորելու համար ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ շարունակի ակտիվ աշխատանքը, այդ թվում և Արևելյան Միջերկրանի հարցում: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *