Միջազգային

ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի 3 երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի 3 երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *