Միջազգային

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և կոչ է արել: Ինչպես փոխանցում է Եվրոպայի խորհրդի կայքը, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանում զարգացումներին և բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է.«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ և ժողովրդավարության ,օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *