Միջազգային

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը

Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա- Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Ադրբեջանի Անվտանգության ծառայության հաղորդագրությունը, վերջինս ձերբակալվել է խոշոր չափի գումարի յուրացման և բյուջեի միջոցները վատնելու կասկածանքով:

«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է բյուջետային միջոցներից խոշոր չափի գումարների ոչ նպատակային ծախսի, փողերի յուրացման և այլ իրավախախտումների մեջ: Նա ձերբակալվել է քննության շրջանակներում` որպես կասկածյալ: Քրեական գործը գտնվում է հետաքննության շրջանակներում»,- ասվում է երկրի անվտանգության ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` Հասանովն Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է: Նախօրեին նա ժամանել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի և Սերբիայի Անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին:

Առաջիկայում դատարանը որոշում կկայացնի նրա կալանավորման մասին, վերջինս հետ կկանչվի դեսպանի պաշտոնից:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *