Միջազգային

Բիլ Գեյթսը մարդկության համար նոր գլոբալ սպառնալիքներ է կանխատեսել

Աշխարհահռչակ Microsoft ընկերության հիմնադիր, ամերիկացի ձեռնարկատեր Բիլ Գեյթսը մարդկության համար կանխատեսել է նոր գլոբալ սպառնալիքներ. Գեյթսի կարծիով մարդկությանը սպասում են նոր բնական աղետներ: Այդ մասին տեղեկացնում է «Говорит Москва» ռադիոկայանը: 

«Ավելի շատ զոհեր կլինեն, քան կորոնավիրուսի համաճարակի ժամանակ», — ասել է ամերիկացի միլիարդատերը: Այդպիսի սպառնալիքներից մեկը նա համարել է կենսաբանական ահաբեկչությունը:

«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է զանգվածային վնաս հասցնել ամբողջ մարդկությանը, կարող է ստեղծել նոր մահացու վիրուս», — ասել է Microsoft- ի հիմնադիրը:

Ավելի վաղ Բիլ Գեյթսը հերքել էր իր մասնակցությունը COVID-19 համաճարակին: Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի ստեղծման մեջ Բիլ Գեյթսի մասնակցության տեսությունը շրջանառվում է բազմաթիվ սոցիալական ցանցերում և առցանց լրատվամիջոցներում: Շատերը լրջորեն հավատում էին, որ միլիարդատերը մտադիր է պատվաստումների միջոցով չիպավորել Երկրագնդի բնակչությանը, իսկ հետո հետևել նրանց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *