Միջազգային

Բայդենն ու Պուտինը կառուցողական հեռախոսազրույց են ունեցել. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել:  Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին: «Նախագահ Բայդենի մոտ երեկ կառուցողական հեռախոսազրույց է ստացվել Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *