Միջազգային

Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի ` միջնադարյան Նոտր-Դամ-դե-Փարիզի  տաճարի մոտ, հրդեհ է բռնկվել:

Տաճարի մի մասը փակ էր եւ իրականացվում էր  ռեստավրացիոն  աշխատանքներ:

Հրդեհի բռնկումը  կարող է կապված լինել շինարարական աշխատանքների հետ, հայտնում են ԶԼՄ-ները, վկայակոչելով հրշեջ-փրկարարներին:

Զոհերի մասին տեղեկատվություն չկա:

Հրդեհի պատճառը ճշտված չեն:

Աստվածամոր այրվող տաճարի աշտարակը փլվեց։ Փուլ եկավ նաև տանիքը:

Դեպքի վայր են եկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կրակը մոլեգնում է շենքի նոր հարկերում եւ մոտենում է դիտահարթակին։

«Ամեն ինչ կրակի մեջ է։ Հիմնական կոնստրուկցիաները, որոնց մի մասը թվագրվում է XIX դարով, իսկ մյուսը՝ XIII, այլեւս չկան»,- հայտնել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *