Միջազգային

ԱՄՆ-ն փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար

ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։

«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար»,- ասել է Բայդենը։ ԱՄՆ-ի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի այսօրվա վերջին՝ ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, արգելքը կտարածվի բոլոր օդանավերի վրա, որոնք «պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված, վարձակալված են կամ վերահսկվում են Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից»:

«Դա ներառում է մարդատար և բեռնափոխադրումներ, կանոնավոր և չարտերային թռիչքներ, ինչը, ըստ էության, նշանակում է ԱՄՆ օդային տարածքի փակում Ռուսաստանի բոլոր առևտրային ավիափոխադրողների և քաղաքացիական այլ ինքնաթիռների համար», - հավելել է ամերիկյան գործակալությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *