Միջազգային

Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնի է դարձել Ինստագրամի նրա էջից, գրում է rbc.ru-ն։

Քրեակատարողական հիմնարկում գտնվող Նավալնին հայտարարել է, որ ոչինչ չի ուտի, քանի դեռ բժիշկ չի հրավիրվել իրեն տեսակցելու:

«Ես իրավունք ունեմ բժիշկ հրավիրել և դեղեր ստանալ: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը ինձ չեն տալիս: Մեջքի ցավը տեղափոխվել է ոտք: Աջ և այժմ ձախ ոտքի հատվածները կորցրել են զգայունությունը: Կատակը՝ կատակ, բայց սա արդեն զայրացնում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *