Միջազգային

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևանի ուղղությամբ կանոնավոր չվերթերը

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն փետրվարի 15-ից երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հետադարձ թռիչքները՝ երկուշաբթի, կիրակի և հինգշաբթի։

Նշվում է, որ ավելանում է Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ թռիչքների հաճախականությունը։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *