Միջազգային

Աբխազիայում վթարի հետևանքով մահացել է երկրի վարչապետը

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Աբխազիայի  վարչապետ Գենադի Գագուլիան:

Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի:

Ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Գազետա ռուն,  հայտնում են, որ երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, եղել է թմանյութի ազդեցության տակ: Հայտնի է, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն՝ նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *