Միջազգային

7 ամսում Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային եկամուտ է ստացել. aliq.ge

Ազգային բանկի հրապարակած տեղեկության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։

Հուլիսին ստացած եկամուտը գրեթե 271 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։

Նշենք, որ նախորդ ամիս ստացված եկամուտը գերազանցում է նաև նախահամաճարակային շրջանի տվյալները։ 2019 թվականի հուլիսին երկիրը զբոսաշրջությունից ստացել է 395,4 մլն դոլար՝ 80,7 մլն դոլարով պակաս։

Աղբյուր՝ Aliq.ge

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *