Միջազգային

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի արևելքում

Ճապոնիայի Հոնսյու հիմնական կղզու արեւելյան մասում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությանը ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարեւան Իբարակի պրեֆեկտուրայում: Օջախը գտնվել է մոտ 50 կմ խորության վրա:

Տեղեկություն տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոտիգի, Սայթամա, Տիբայի պրեֆեկտուրաներում:

Տեղեկություն չի հաղորդվում նաև  Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող «Տոկայ-2» ատոմակայանից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *