Միջազգային

5,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Կրետե կղզում

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կրետե կղզում: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 04:48-ին (Երևանի ժամանակով 08:48-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Արկալոհորիոն քաղաքից հյուսիս-արևմուտք՝ չորս կմ հեռավորության վրա:

Օջախն ընկած Է 10 կմ խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,2, իսկ դրա Էպիկենտրոնը գտնվել Է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր՝ հարավ-արևելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել:

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հաղորդել Էր 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, ավելի ուշ հրապարակվել է իրական մագնիտուդը՝ 6,0: Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության հարցերով զբաղվող նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն, երկրաշարժի ժամանակ զոհվել Է առնվազն 1 մարդ, ևս 9-ը վնասվածքներ են ստացել,- հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *