Հայացք ներսից

Ստամբուլի օդանավակայանում հայկական ազգային պար են պարել (տեսանյութ)

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշու Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում։ Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ սա առաջին նմանատիպ դեպքը չէ։

«Կարին» համույթն ամեն անգամ, երբ լինում է Ստամբուլում, պարում է օդանավակայանում կամ հրապարակում՝ սկսած 2011-ի ապրիլի 24-ից։ Նախորդը «Աթաթուրք» օդանավակայանում էր։

«Ֆինանսական պատճառներով հաճախ ստիպված ենք լինում այլ երկրներ ճամփորդելիս մեկնել Ստամբուլի օդանավակայանից, բայց ամեն անգամ հայկական ազգային պարեր ենք պարում։ 2011-ի ապրիլի 24-ին Ստամբուլի հրապարակում երգեցինք «Գինի լից» երգը  և պարեցինք։ Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի ոստիկան՝ զգուշացնելու, որ չի կարելի պարել, պատճառաբանեցինք, որ մրցույթի ենք մեկնում և պիտի փորձ անենք»։

Այս անգամ խումբը վերադառնում էր շուրջերկրյա ճամփորդությունից։ Համույթը մասնակցում էր Լիտվայում կայացած ամենամյա միջազգային ծովի փառատոնին, նաև Ռումինիայում տեղի ունեցած «Ստրադա արմենիասկա» («Հայկական փողոց») փառատոնին։ Վերջինի փակումը վստահված էր «Կարին» համույթին։

«Փառատոնին շատ մեծ ազդեցություն էինք թողել բոլորի վրա և Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության մշակույթի վարչության պետը 2-3 անգամ մեր ելույթներից հետո մոտենում էր և ասում էր՝ «Ես ապշած եմ ձեր պարի հզորությունից։ Ես չգիտեմ՝ իմ դողն ինչպես զսպեմ և ասեմ, թե ինչ եմ զգում ձեր պարելու ընթացքում»։  Կես կատակ- կես լուրջ ասեմ, որ բացօթյա բեմն անընդհատ քանդվում էր մեր պարելու ընթացքում, և ստիպված էին լինում պարբերաբար ձգել այն»,- նշեց Գագիկ Գինոսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *