Facebook

Չկա որևէ արդարացում նման արարքի.Արսեն Թորոսյան

 Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց։

Հիշեցնենք՝  <<Արաբկիր>> Բժշկական  համալիրը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր դեկտեմբերի 11_ին տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ որր ընդունարան են դիմել  ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:  
  Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝  կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի  եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:  
Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ <<Արաբկիր>> Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի  վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։ 
 Տեղի ունեցած միջադեպի մասին  հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *