Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Մենք հավատում էինք ու բոլորին էինք հավատում, բայց մեզ խաբեցին»:Վահագնաձորցիները դժգոհ են տրված փոխհատուցումների չափերից

«Մեր գյուղի միջով անցնող Մ6 միջպետական ճանապարհի այս հատվածն այնքան են բարձրացրել, որ մեր տները մնացել են ստվերում»,-դժգոհում է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Լյուդմիլա Վարոսյանը: «Մի՞թե նախագծողն իր գծած նախագիծը չի տեսել, մեր տունը ճանապարհի բետոնե արգելապատնեշից 50 սանտիմետր է հեռու, ամբողջ օրը ծանր մեքենաների աղմուկը մեր տանն է, փոշին չհաշված: Ամեն ծանրաքարշ մեքենայի հետ տանը նստած ցնցվում ենք»: Վերա Գրիգորյանն էլ է Մ6 միջպետական ճանապարհի շինարարության հետևանքով տուժած վահագնաձորցիներից: Նրա տունը հենց ճամփեզրին է: Մինչ օրս դժգոհ է, որ կորցրած հողերի, ծառերի ու բարոյական այլ վնասի համար պետությունը չնչին փոխհատուցում է տրամադրել՝ կորուստներին ոչ համարժեք: «Աստծո ամեն օր անճարությունից լաց եմ լինում»,- ասում էտարեց կինը, ով հանուն գերակա հանրային շահի տանը կից քարաշեն խոհանոցն էլ է կորցրել: 8 միլիոն դրամ բյուջեով ու 400-ի հասնող բնակիչներով Վահագնաձորը՝Շահալի կայարանը, առանց այն էլ աղքատիկ է հողերի ու եկամտի այլ տեսակների առումով, -ասում է գյուղապետ Էդիկ Եղոյանը: Դրան գումարվեցին նաև այս կորուստները: Եղոյանի խոսքով՝պետությունն ի դեմս «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության խաբեց իրենց՝ չտրամադրելով փոխհատուցումը խոստացված չափով: Մանրամասները՝ տեսանյութում

 

   Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *