Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ը ներդրումային ծրագրեր կիրականացնի Գյուլագարակ և Օձուն խոշորացված համայնքներում(տեսանյութ)

«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ շուրջ 2 տարի է մարզում իրականացնում է էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրեր: «Հայկական Կարիտաս»-ի համաֆինանսավորմամբ, Օձուն և Գյուլագարակ համայնքների հետ համատեղ իրականացրել են «Էներգաարդյունավետությունը հանուն համայնքների կայուն զարգացման» հերթական ծրագիրը, որի շրջանակներում ծրագրի կողմից յուրաքանչյուր համայնքին կտրամադրեն 1 մլն 500,000 դրամ, ևս 500, 000  կներդնի յուրաքանչյուր համայնք: Հուլիսի 10-ին «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Հրանտ Այվազյանը և ծրագրի համակարգող Լիլիթ Սինդոյանը համագործակցության հուշագրեր են ստորագրել Գյուլագարակ և Օձուն խոշորացված համայնքների համայնքապետեր՝ Մհեր Գևորգյանի և Արսեն Տիտանյանի հետ: Օձուն խոշորացված համայնքում քանի որ շուրջ 5 տարի է առաջնահերթ խնդիր է լուսավորությունը, երեկոյան ժամերին համայնքում ավելի երկար լուսավորություն ապահովելու խնդիրը չեն բացառվում, որ կլուծեն Էներգաարդյունավետության ծրագրով գոյացած խնայողություններով: «Լոռու զարգացման կենտրոն»-ի հետ կնքած հուշագրով առաջին անգամ ներդրումային ծրագիր է բերվում Օձուն: Համայնքների ընտրությունը պատահական չի եղել: Էներգաարդյունավետության մակարդակի բարելավման նպատակով յուրաքանչյուր համայնքից կընտրվեն 10-ական երեխաներ, որոնք կսովորեն համայնքապատկան կառույցների մասնակցային արագ գնահատման մեթոդով էներգաարդյունավետության համակարգի գնահատում, այնուհետև այդ գնահատման հիման վրա կմշակեն նախագիծ և կներկայացնեն յուրաքանչյուրը 2 մլն դրամ արժողությամբ ենթադրամաշնորհային ծրագրին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *