Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Կալոշներով գնում ենք, հասնում ասֆալտին, կոշիկ հանգնում»:Ստեփանավանի խնդիրներն ու վախերը (տեսանյութ)

Ուղիղ 30 տարի է Ստեփանավանում ձևավորվել է անհատական տնատիրության 4-րդ միկրոշրջան թաղամասը՝ 260 տներով: 30 տարիների ընթացքում, սակայն, այն ոչ թե զարգացում, այլ ետընթաց է ապրել: Համայնքային իշխանությունները մշտապես աչք են փակել իրենց խնդիրների վրա, իսկ խնդիրներն, ինչպես պարզ է դառնում բնակիչների հետ զրույցից բազմաթիվ են, որոնց մի մասը սեփական ուժերով փորձել են լուծել, մասնավորապես՝ անցանելի դարձրել անանցանելի ճանապարհները, լուսավորության սյուներ տեղադրել: Մարդիկ ընդամենը տարրական մարդկային, արժանապատիվ ապրելու պայմաններ են ուզում: Ամենուր կիսակառույց տներ են, բնահողային ճանապարհ, անբարեկարգ շրջակայք: Տպավորություն է՝ թե խուլ գյուղում ենք: Բնակիչները պատմում են խնդիրներից, բայց անունները հրապարակել չեն ցանկանում, ի՞նչ իմանաս, ինչ հետևանք կունենա տեսախցիկի առաջ խնդիրներ բարձրաձայնելը: Դեռ վախեր ունեն ՀՀԿ ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանից: Ավագանի են ընտրել, չգիտեն՝ ինչու՞, ոչ ոքի չեն ճանաչում, որովհետև ոչ ոք երբևէ չի եկել թաղամաս: Ավագանու նիստերի չեն գնում: Չգիտեն, որ իրավունք ունեն մասնակցելու ու հարցեր բարձրացնելու: Վերջին՝ 2017-ի ԱԺ –ի ընտրություններին իրենց ձայնը տվել են ԵԼՔ դաշինքով առաջադրված համերկրացի, տարածքային կառավարման և զարգացման ներկա նախարար Սուրեն Պապիկյանին: «Նա մեր խնդիրները լավ գիտի-ասում են»,- ամեն ինչից տեղյակ է:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդմանը հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *