Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Քարաձորի բնակիչ Վահրամ Կարապետյանը հերքում է «Ֆավորիտ» գիշերային ակումբի մասին օրեր առաջ ասածը (տեսանյութ)

Մարտի 20-ին «Լոռի» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Քարաձոր համայնքի մասին պատմող տեսանյութ՝ պատրաստված «Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում Քարաձորի բնակիչ Վահրամ Կարապետյանը, խոսելով գյուղաի նախկին գյուղապետ Արա Մատինյանի չարաշահումներից, նրան էր վերագրել նաև «Ֆավորիտ» գիշերային ակումբի սեփականատեր լինելը: Կարապետյանը, մասնավորապես, իր խոսքում ասել էր, որ իբր Արա Մատինյանը գյուղից տղաների է տանում գիշերային ակումբ, նրանց գարեջրի մեջ լցնում դիմեդրոլ տեսակի դեղամիջոց՝ թմրեցնելու նպատակով: Մարտի 25-ին «Լոռի» հեռուստաընկերություն էր եկել Վահրամ Կարապետյանը՝ ցանկություն հայտնելով հերքելու նշվածը՝ պատճառաբանելով, որ չի իմացել, որ գիշերային ակումբի սեփականատերը Արա Մատինյանը չէ: Այդ խոսքերն ասելիս ղել է լարված, վրդովված: Գյուղապետն իրեն է վատություն արել, ինքն էլ ցանկացել է փոխադարձ վատությունն անել: Վահրամ Կարապետյանի հերքումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *