Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ջրի հակասական նմուշառումները տուգանումների առիթ.Մարգահովիտ համայնք (տեսանյութ)

Մարգահովիտ գյուղի գլխին կախված է ջրի համար անընդհատ տուգանվելու վտանգը: Գյուղի ջուրը չի մանրէազերծվում: 2019-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի կողմից բազմակի նմուշառումները ջրում մանրէների առկայություն են պարզել և տուգանման առիթ դարձել: Ջուրը, ըստ Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանի, նախկինում խմելու համար պիտանիության չափորոշիչներից բավական շեղում է ունեցել: Այժմ հասցվել է նվազագույնի: Բայց և կրկանկի տուգանվել են՝ 1-ին անգամ 60.000 դրամ, 2-րդ վարչական վարույթով՝ 100.000: Անանյանը չի հերքում՝ համայնքը թերացել է իր բնակչին մաքուր ջուր մատակարարելու հարցում, տուգանումը տեղին է, թեև ֆինանսական լրացուցիչ բեռ համայնքային բյուջեի համար:Դեռ խորհրդային տարիներին Մարգահովիտի բնակիչներն իրենց ուժերով ջրագծեր են կառուցել ու բնական աղբյուրների ջուրը տուն հասցրել: Այժմ ընդամենը 2 ջրագիծ է համայնքինը,-ասում է Անանյանը, որոնցով ջուր է մատակարարվում մի շարք կառույցների: Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ շուրջ 8 մլն դրամ արժողությամբ ծրագիր են իրականացնում՝ համայնքային ջրագծերն ակունքներին ավելի մոտեցնելու և այդպիսով ավելի մաքուր ջուր ունենալու նպատակով: Շինանյութն ու ջրագծերի կահավորումը ծրագրի կողմից, աշխատուժը՝ համայնքի: Անանյանի մտահոգությունը ջուրը խմելու համար պիտանիության նորմերին համապատասխանեցնելն է:Առայժմ որպես միակ տարբերակ քլորացումն են առաջարկում: Խնդրանքով դիմել են “Վեոլիա” ընկերությանը: Մերժել են, ելնելով հանգամանքից, որ համայնքը Վեոլիայի սպասարկման տիրույթում չէ: Քլորացման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն են տրամադրել: Խնդիրը կարգավորելու համար համայնքը պետք դառնա վեոլիայի բաժանորդը, սակայն բնակիչները չեն ուզում սեփական ջրագծերից զրկվել ու ջրաչափով վճարել ջրի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *