Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Հեռուստաբանավեճ․ Տարոն Սիմոնյան (Լուսավոր Հայաստան) և Ռուբեն Պարսամյան (Հայ Յեղափոխական Դաշնակցություն)

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական ռեյտինգային թեկնածու Տարոն Սիմոնյանի և Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Ռուբեն Պարսամյանի հետ։

Հարցին, թե ընտրողն ինչու պիտի իր քվեն տա ԼՀԿ-ին, Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ երիտասարդ քաղաքական ուժ լինելը չի նվազեցնում ԼՀԿ-ի ծանրակշիռ քաղաքական դերն ու նշանակությունը, քանի որ կուսակցությունը կազմված է այնպիսի անհատներից, ովքեր իրենց անցած կյանքի փորձով , իրենց մասնագիտական նվաճումներով, իրենց ունեցած բազմապրոֆիլ քաղաքական ուղղություններով կարողացել են ցույց տալ, որ քաղաքապես հասուն են, ապագայում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ու ծառացող բոլոր մարտահրավերներին դիմակայելու բանաձև ունեն։

Պարոն Պարսամյանի կարծիքով՝ ընտրողն իր քվեն պիտի տա ՀՅԴ-ին, քանի որ ՀՅԴ-ն ունի անցած ճանապարհ, որն ինչ-որ չափով հայտնի է, ինչ-որ չափով՝ խեղաթյուրված․ լինելով ազգային գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն՝ ՀՅԴ-ն հալածանքների է ենթարկվում և՛ ներսում, և՛ դրսում՝ չնայած նրան, որ սա այն ուժն է, որն այսօր պայքարում է հայ դատի պաշտպանության համար, ժողովրդի շահերը պաշտպանելու համար, Արցախի խնդիրը հայանպաստ դիրքերից լուծելու համար։

ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններից խոսելիս պարոն Սիմոնյանը նշեց, որ եթե ազգային շահը պահանջում է, որ ՀՀ տնտեսությունը կապվի այնպիսի տնտեսությունների հետ, որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանին, բնականաբար արժե այդ քայլին գնալ։ Պարոն Պարսամյանը այս հարցում ավելի շատ կարևորեց ազգային անվտանգությունը՝ գտնելով, որ այս հարցում չի կարելի լինել ծայրահեղական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *