Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՔԻՄԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԶՈՒՐԿ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻՑ

Ագարակի միջնակարգ դպրոցն այնքան էլ հին չէ, կառուցվել է 2001-ին:

Հնարավոր չէր չնկատել դպրոցի մոտ իրականացվող շինարարական աշխատանքները, պարզվեց ժամանակակից մարզադահլիճի հիմքն են գցում՝ պետական ծրագրով:

Այս դպրոց հաճախում են  նաև Կողես գյուղից: Դպրոցն այնպիսի խնդիրներ ունի, որպիսիք ունեն բոլոր փոքր համայնքների դպրոցները: Այստեղ սակայն, խնդիրնեը ոչ թե թաքցնում, այլ դրանց մասին բարձրաձայնում են: Մարզի գրեթե բոլոր դպրոցներում հին սերնդի գրատախտակներ են, նորի մասին ավարտական դասարանի աշակերտները երազանքով են հեռանում: Համընդհանուր խնդիր է նաև նոր, ժաանակակից համակարգիչների առկայությունը: Մի-երկու տասնամյակ առաջ բոլոր դպրոցները տարբեր ծագրերով ստացել են համակարգիչներ, սական դրանք չեն թարմացվել:

Դպրոցի տնօրեն Հայկ Վարդումյանն ասում է՝ հին համակարգիչները չունեն ժամանակակից կրթական ծագրերի ապահովման հնարավորություն, իսկ դպրոցի միջոցներով հնարավոր չէ մեծ ծախսեր անել, բայց գտնում է, որ նոր մեթոդական նյութերի ձեռքբերումը ժամանակակից դպրոցի համար ամենաակտուալն է:

Ագարակի դպրոցի ֆիզիկոս տնօրենը թերևս միակն էր մեր հանդիպած տնօրեններից, որի բարձրացրած խնդիրները համընդհանուր են և հրատապ լուծում են պահանջում: Այդ խնդիրներից թերևս ուշագրավ էր բնագիտական առարկաների լաբորատորիաների վիճակը, իսկ ֆիզիկա առարկայի դիդակտիկ այս պարագաները թերևս միայն անցյալի ցուցադրության նմուշ կարող են ծառայել:

Քիմիայի լաբորատորիան ավելի տխուր վիճակում է, փորձանոթներ, քիմիական նյութեր, պարագաներ առհասարակ չկան, պահարանն էլ ուղղակի  համապատասխանում էր եղածին, որն ինչպես ֆիզիկայինը՝ սոսկ ցուցադրության նմուշ են: Թերևս պատճառներից մեկը, որ տարեցտարի նվազում է ուշադրությունը բնագիտական առարկաների նկատմամբ:

Ուշագրավ փաստ է, որ այս տարի Վանաձորի պետական համալսարան «Մաթեմատիկա» մասնագիտության գծով դիմորդներ չկան, այս բուհում արդեն փակվել են ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներ պատրաստող բաժինները։ Եվ հիմա հերթը հասել է Մաթեմատիկային, որի ուսուցիչների պակասն ուղղակի աղետալի կլինի ոչ միայն Լոռու մարզի, այլ նաև Հայաստանի համար։

Գուցե ուրախանանք միայն, որ լավ հիմքերի վրա է դրված ներառական կրթությունը և Նախնական Զինվորական Պատրաստությունը:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *