Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Բնակիչը դժգոհ է ՏԻՄ անարդարություններից, ավագանու անդամը՝ խոշորացումից: Թումանյան համայնք (տեսանյութ)

2019-ի փետրվարին կբոլորի Թումանյան փնջի խոշորացման 3-րդ տարին, 3 տարիների ընթացքում միջհամայնքային ճանապարհների վիճակը գնալով ավելի է վատթարացել, մինչդեռ խոշորացման սկզբում խոսակցություններ կային, որ դրանք առաջնահերթ են նորոգվելու: Քարինջից ընտրված ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանը չի հերքում, որ խոշորացումից հետո որոշ աշխատանքներ տարվել են ՝ կանգառներ, աղբարկղեր. հանդիսությունների սրահներ, լուսավորություն, մանկապարտեզներ, խոշոր հաշվով, սակայն, գյուղի մարդու կյանքում քիչ բան է փոխվել, որովհետև, ինչպես ինքն էր կանխատեսում կտրվելու է բնակիչ-համայնքի ղեկավար կապը: Համայնքի ղեկավարի 2018-ի աշխատանքը Տիգրան Մխիթարյանը անբավարար է գնահատում: Հեղափոխությունից հետո էլ Լևոն Զավարյանի գործելաոճում ոչինչ չի փոխվել: Քարինջեցի Արմենուհի Պետրոսյանն էլ 2018-ին համայնքում տեղացած ուժեղ կարկուտից տուժածներից է, շատ վնասներ կրել: Առանց այդ էլ հին տան տանիքը շարքից դուրս է եկել: Մարզպետարանից եկել, վնասի չափ են ճշտել-գնացել, 70.000 դրամ փոխհատուցում է ստացել: "Մարդիկ կային դասավորեցին՝ ավելի շատ ստացան, ես թիկունք չունեի՝ քիչ ստացա": Դիմում է գրել մարզպետին:Նրա խոսքով՝ Քարինջի վարչական ներկայացուցիչ, Նորիկ Մկրտումյանի կինն աշխատում է գյուղի գրադարանում, աղջիկը՝ մանկապարտեզում, այն դեպքում, երբ իր աղջիկն բարձրագույն կրթության դիպլոմով անգործ է մնացել: Նորիկ Մկրտումյանը, որ ՀՀԿ իշխանության օրոք Քարինջի գյուղապետն էր, մեզ հետ զրույցում չհերքեց կնոջ ու աղջկա՝ համայնքային բյուջեից վճարվելու փաստը: Ճիշտ հակառակը՝ շատ նորմալ է համարում: Անգամ չզարմացավ, որ դա հետևանք է պաշտոնական դիրքի չարաշահման: Ինչպես պարզվեց՝ կինը վաղուց է աշխատում: Հետաքրքրվեցինք՝ համայնքային միջոցներից որքա՞ն գումար է տուն մտնում: Այստեղ Մկրտումյանը խնդրեց անջատել տեսախցիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանժնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *