Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

31 տարի տնակում 17 անձով ապրող ընտանիքը դուրս է մնացել հերթացուցակից: Գործը դատարանում է.Մեծ Պարնի (տեսանյութ)

88-ի երկրաշարժից 30 տարի է անցել, Մարտուն Մարգարյանի ընտանիքը դեռ տնակում է,- նկարներն է ցույց տալիս ու պատմում՝ 17 անձով մի տնակում: Որքա՞ն կարելի է: Քարաշեն տան հույսեր դեռ չեն փայփայում: Տղաներին ամուսնացրել է: Տեղ չլինելու պատճառով՝ ստիպված մեծ տղայի ընտանիքը հարևանի տանն են բնակվում ժամանակավոր: Ցանկացած պահի հարևանը կարող է վերադառնալ ու պահանջել ազատել այն: Մարտուն Մարգարյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ինչու՞ և ում թեթև ձեռքով են՝ 2009-ից դուրս մնացել աղետի հետևանքով բնակարան կորցրած բնակիչների բնակարանային հերթացուցակից: Այժմ գործը դատարանում է: Աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության սնակ ճանաչվելուց հետո, գյուղում 31 տների շինարարություն կիսատ է: Գլենդեյլ հիլզի կառուցած տների որակից է դժգոհում: Հույս ունեն, որ նոր շինարարն ավելի բարեխիղճ կգտնվի: Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանի խոսքով, գյուղում ներկայում լայն թափով ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում: Արդյունքում կվերանորոգվի Մեծ Պառնի-Ծաղկաբեր 7,2 կմ երկարությամբ ճանապարհը՝ ջրահեղացման համակարգերով և մայթերով: Օգոստոսի 1-ին միջազգային կառույցների աջակցությամբ կբացեն 10 աշխատակիցներով մանկապարտեզը՝ նախատեսված 60 երեխայի համար, պատրաստ են անգամ հարևան գյուղերից երեխաների ընդունել: Իրենց հիմնական մտահոգությունը 400 տեղանոց դահլիճով մշակույթի տան վերանորոգումն է, որ ժամանակին լավագույնն է եղել Սպիտակի տարածաշրջանում: 47 մլն դրամ բյուջեով վերանորոգել այն անհնար է, պետության մասնակցությունն են ակնկալում : Խոշորացման մասին հարևան գյուղերից հակասական կարծիքներ են լսել: Մի մասն ուզում են միավորվել իրենց գյուղի հետ, որոշ գյուղեր էլ՝ ոչ: 1 միասնական բյուջեի շրջանակներում իրենց հավաքագրում- ներն այլ գյուղերում ծախսելուն դեմ են, խոշորանալուն՝ կողմ, մանավանդ որ տարածաշրջանում ամենամեծը Մեծ Պարնին է: Խոշորացման մասին գյուղապետ Գագիկ Պալյանի դիրքորոշումները պայմանավորված են Մեծ Պարնիի՝ փնջի կենտրոն դառնալու հանգամանքով, բայցև չի ժխտում, որ այլ կարգավիճակի դեպքում, այլ դիրքորոշում ունենար:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *