ՄԱՐԶ

ԿԱՍԵՆ՝ ԱՄՈԹ Ա, ՈՐ ԴՈՒ ԱՆԵՍ, ԱՂՋԻԿ ԵՍ

Չնայած գյուղի մշակույթի տան դարն ապրած նստարաններին, խորհրդայի տարիներից ի վեր չվերանորոգված շենքային անմխիթար պայմաններին, այդուհանդերձ կյանք ու հոգի կա շենքի պատերի ներսում:

Մշակույթի տունը, պարապմունքները Ալլա Ծատինյանի առօրյայի մի հատվածն է ընդամենը: Գյուղի աղջիկը քաղաքում է սովորում, պատմաբան է դառնալու, հետագայում՝ հնագետ: Հեռաուսուցւմն է նախընտրել, որպեսզի գյուղից չբացակայի, աշխատի գյուղի ակումբում: Շենքում սանհագույց, ծորակ, ջուր, էսպիսի աներ չկան: «Ջուրն է գնում»՝ ասֆալտի երես չտեսած հարազատ սիրելի ցեխոտ ճանապարհով: Անցնում է Ակների հին, ավեր ժամի կողքով ու կանգ առնում, ափսոսանք հայտնում, որ եկեղեցին չի վերանրոգվել, վերանորոգվելու դեպքում այն կդառնա Ակների այցեքարտը:

Ակների հետ Ալլան մեծ նպատակներ ունի, երազում է նորոգ տեսնել եկեղեցին, հիմնել իր հյուրատունը և զարգացնել զբոսաշրջությունը: Ակներն իր աշխարհագրական դիրքով արդեն իսկ գրավիչ է զբոսաշրջության համար:

Սեռը կապ չունի նպատակների և ցանկությունների հետ, ասում է՝ եթե մոտիվացված ես, մեծ ռեսուրսներ պահանջող խնդիրներն անգամ վախենալու չեն:

Ալլան սիրահարված է իր Ակներին: Նրա համար օրը սկսվում և ավարտվում է գյուղի հոգսերով ու խնդիրներով: Շատ անգամներ է մեծերից նախատինքներ լսում, որ ամոթ է, որ աղջիկն իր գործով պիտի զբաղվի: Ասում է՝ բա ամոթ չէ՞, որ 650 բնակիչ ունեցող Ակներում գազ ու ջուր չկա: Վճռական է Ալլան, գյուղը գազաֆիկացվելու է, համայնքային խնդիրները մեկ առ մեկ լուծվելու են, իսկ իր երազանքը՝ դառնալ ավագանու անդամ՝ գալիք ընտրություններին կիրականանա, հույս ունի, որ համագյուղացիները կգնահատեն իր ծրագրերը:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *