Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրու Ներսես Շնորհալի փողոցում: Ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ տրակտորի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել: Նախնական տեղեկություններով՝ վարորդը տրակտորի շարժիչը միացված է թողել և դուրս եկել խցիկից, ինչի հետևանքով տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին,-այս մասին Shantnews-ին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից
Դժբախտ պատահար Գյումրիում.տրակտորի վարորդն ինքն իրեն վրաերթի է ենթարկել ու տեղում մահացել.Օրակարգ

0 Մեկնաբանություն