Շախմատային Լոռի

Կոռուպցիայի հաղթահարման համար հասարակական պահանջն անհրաժեշտ է. Արթուր Սաքունց

 «Հակակոռուպցիոն ռազմավարություն․ ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիան կրթության ոլորտից» թեմայով քննարկում էր հրավիրվել ՎՊՀ-ում՝ «Մեդիա Կենտրոն»-ի նախաձեռնությամբ: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի համակարգող  Դիանա Տեր-Ստեփանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը: Ի՞նչ մեխաանիզմներ ունի 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը հզոր պետության կերտման համար: Արթուր Սաքունցը առաջարկեց չհամարակալել հակակոռուպցիոն ռազմավարությունները՝ նկատելով, որ այս ռազմավարությանը բովանդակային առումով առնչություն չունի մինչ թավշյա հեղափոխությունը եղած ռազմավարությունների հետ:  Կոռուպցիայի հաղթահարման համար հասարակական պահանջը անհրաժեշտություն է,- նշեց Արթուր Սաքունցը: Ինտերակտիվ  քննարկման բանախոսները բերեցին կոռուպցիոն դրսևորումների օրինակներ՝ արձանագրված նախորդ  հակակոռուպցիոն ռազմավարության ընթացքում: «Քաղաքականացված կրթական ոլորտ և անբարեվարք միջավայր, որոնք թույլ չեն տվել համակարգի զարգացմանը»,- Աննա Գևորգյանը թղթին գրված, բայց չիրականացած մեխանիզմներից օրինակներ բերելով փորձում հասկանալ՝ ի՞նչ ունենք 4-րդ հակակոռուպցիոն ռազամավարությանն ընդառաջ և ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել վերջին տարիներին կրթական համակարգին ուղղված  ֆինանսական մեծ հոսքերը:  Բանախոսներից Դիանա Տեր-Ստեփանյանը, ով ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է  պաշտոնավարման ընթացքում բուհում առկա կոռուպցիոն ռիսկերից է խոսում:  Ուսանողներից Էմմա Ղամբարյանը որոշակիորեն համաձայն չէր բանախոսների հետ: Նրա խոսքով հեղափոխություն չի եղել, այլ իշխանափոխություն: Անուշիկ Վարդանյանն էլ չի բացառում, որ փոքր համայնքներում նախկինում ՀՀԿ-ական, այժմ՝ ՔՊ-ական դարձած համայնքապետերը նորից քարոզչական գործունեությամբ կզբաղվեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *