Շախմատային Լոռի

Էդգար Շաթիրյանը հաստատել է, որ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է (տեսանյութ)

ՍԴ աշխատակարգային նիստը կրկին ընդհատվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, թե այս պահին նախագահի պաշտոնում ինքնաառաջադրված միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։

Շաթիրյանը չհերքեց լուրերը՝ թե Հրայր Թովմասյանն առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս սակայն ինքնաբացարկ է հայտնել։

Բանախոսը փոխանցմամբ՝ ինքնաառաջադրված թեկնածուի ելույթն ավարտվել է, ինչին հաջորդել է հարց ու պատասխանի փուլը։ ՍԴ նիստը կշարունակվի վաղը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *