Հայաստան

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական միության պատվիրակությանը`Եվրոպայի օրվա կապակցությամբ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական միության պատվիրակությանը`Եվրոպայի օրվա կապակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ նախագահ Սարգսյանը քննարկեցին  Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորեց նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում: Նա վերահաստատեց, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի եւ նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվեցին Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *