Հայաստան

Քառօրյա պատերազմի մասնակիցները Կառավարության դիմաց (տեսանյութ)

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները այսօր Կառավարության դիմաց էին։ Նրանք պահանջում են որպեսզի արդարությունը վերականգնվի և իրենց զինգրքույկներում գրվի, որ իրենք ապրիլյան քառօրյա  պատերազմի մասնակից են։ Սամվել Մանուկյանը ասում է, որ նշված է միայն, որ իրականացրել են մարտական հերթապահություն։

«Տարբերությունն այն է, որ նշանակում է, թե պատերազմի մասնակից չեն։ Մեր պահանջն է, որ մեր տղաների բոլորի հանդեպ լինի արդարություն, քանի որ մեծ ներուժ ունեն այդ տղաները, ովքեր մեծ փորձի միջով են անցել»,- մանրամասնում է Սամվել Մանուկյանը։

Նրանք նշեցին, որ փաստի արձանագրման համար անգամ գումարներ են պահանջել զինվորներից, և այս հարցը ոչ միայն զինգրքույկում նշելն է, այլ նաև պատերազմական փորձառությունը նկատի ունենալը: 

Բողոքող երիտասարդներին լսելու համար Կառավարթյան շենքից դուրս եկան վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը։ Նրանք տղաներից երկուսի հետ բարձրացան Կառավարության շենք՝ քննարկելու խնդիրը։

Քննարկումից հետո  Կառավարության ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնողներն խոստացել են խնդիրը ներկայացնել վարչապետին, են հստակ քննարկել մասնագետների ու վարչապետի հետ և լուծում տալ հարցին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *